Այս տարի «Քոչարի» հայկական պարը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչվելու համար,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Ճիշտ է՝ այս առումով մենք լուրջ դիմադրության ենք հանդիպում, քանի որ մեր հարեւանները պնդելու են, որ դա իրենց ազգային պարն է, սակայն մենք ապացուցելու ենք, որ դա հայկական է: Նախորդ տարի մեզ համար մեծ հաղթանակ էր այն, որ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգություն»,-նշեց նախարարը: