Մշակույթ 

Ջոն Լենոնի հայտնի ակնոցը և որոշ փաստաթղթեր կվաճառվեն աճուրդում

Ջոն Լենոնի հայտնի ակնոցը՝ կլոր ապակիներով, կվաճառվի աճուրդում: 

 

 

Հավանական գինը, որով ակնոցը կվաճառվի, 27 հազար եվրոն է: Ակնոցը նա տվել էր իր տան աշխատողին, որպեսզի նրա եղբայրը կարողանար այն կրել դիմակահանդեսին, հայտնում է Daily Mail-ը:



Այն աճուրդի կհանվի նրա առաջին կնոջ՝ Սինտիայի ամուսնալուծության թղթերի հետ միասին: Նշվում է նաև, որ փաստաթղթերում կա Լենոնի աղախնու վկայությունը, որը նկարագրում է նրա ընտանիքում առաջացած լարված մթնոլորտը, որի պատճառը Յոկո Օնոյի հետ սիրային կապն էր և թմրանյութերի հետ կապված խնդիրները:

Նույն շարքից