Մշակույթ 

Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները

Մայիսի 21-ի երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում հայտնի դարձան այն 10-ը կատարողները, որոնք ելույթ կունենան մայիսի 23-ին կայանալիք եզրափակչին:



Եզրափակչում հանդես կգան Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը:



Եզրափակչում ելույթ կունենա 27 մասնակից: Հայաստանը հանդես կգա 6-րդ համարի տակ: Մասնակիցները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ. Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Չերնոգորիա, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա և Իտալիա:

Նույն շարքից