Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները չեն հավատում հայկական Genealogy խմբի հաղթանակին շաբաթ օրը Վիեննայում անցկացվելիք «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակչում։
Եզրափակչում, որը կանցկացվի «Վիներ Շտադհալե» համերգասրահում, հայկական խումբը ելույթ կունենա վեցերորդ համարի ներքո։
Williamhill բուքմեյքերական հայտնի գրասենյակը 126 գործակցով հաղթանակի տոկոսադրույքներ է ընդունում։ Այդ ցուցանիշը քսաներկուերորդն է եզրափակչի 27 մասնակիցների շարքում։
Եզրափակչի ակնհայտ ֆավորիտներն են Շվեդիայի, Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչները։