Դանիայի հարավում գտնվող Լոլան կղզու Քնութենբորգ ամրոցում հայտնաբերվել է Հանս Քրիստիան Անդերսենի անհայտ ձեռագիրը։ Ենթադրվում է, որ այն հանրահատ հեքիաթագիրը գրել է 1861թ.։ Այս մասին հայտնում է ТВ2 հեռուստաալիքը:
Խոսքը ըստ ամենայնի վերաբերում է «Փսիխեա» հեքիաթի առաջին սևագրին։ Հեքիաթում առկա են ուղղումներ և հավելումներ։
Օդենսում Անդերսենի թանգարանից գրողի կյանքի և ստեղծագործության հարցերով առաջատար փորձագետ Էյնար Սթիգ Ասքգորը գտածոն համարել է «սենսացիոն»: