Մշակույթ 

«Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում հայկական տաղավար Վիեննայում

Մայիսի 17-23-ը Վիեննայում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում Վիեննայի քաղաքապետարանի առջև կառուցվել է «Փոքր Եվրոպա» ավանը, որտեղ 10-ից ավել երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանի տաղավարը: Տաղավարը հնարավորություն է ընձեռում Հայաստանը ներկայացնել որպես զբոսաշրջության տեղանք: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Նախաձեռնությունը տեղի է ունենում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Ավստրիայի արևելագիտական ընկերության համատեղ ջանքերով:

 

Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող տաղավար են այցելել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը և Ավստրիայի արևելագիտական ընկերության ներկայացուցիչները: Նրանք իրենց ողջույնի խոսքն են հղել և մասնակիցներին հաջողություն մաղթել մրցույթի եզրափակչում:  

Նույն շարքից