«Բլյուզի արքա» Բի Բի Քինգին հրաժեշտ տալու համար ավելի քան հազար մարդ է հավաքվել: Նշվում է, որ հոգեհանգստի արարողությունը կայանալու է այսօր Լաս-Վեգասում: Այս մասին գրում է gazeta.ru կայքը:
Բլյուզմենին կհուղարկավորեն մայիսի 30-ին Միսիսիպի նահանգի Ինդիանոլա բնակավայրում:
Բի Բի Քինգը վախճանվել է 90 տարեկան հասակում: