Փարիզի Էյֆելյան աշտարակը կրկին բաց է այցելուների համար այն բանից հետո, երբ աշտարակի անձնակազմը դադարեցրել էր մեկ օր առաջ սկսած բողոքի ակցիան, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։
Էյֆելյան աշտարակը փակվել էր ուրբաթ կեսօրին անձնակազմի բողոքի պատճառով, նրանք դժգոհում էին գրպանահատների աճող թվի կապակցությամբ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են երկրի ամենաշատ այցելություններ ունեցող հուշարձանի մոտ։ Ինչպես տեղեկացրել է Ֆրանս Փրեսը, աշտարակի անձնակազմը ղեկավարությունից պահանջում էր պաշտոնական երաշխիքներ ստանալ այն հարցում, որ երկարատև և արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն գրպանահատների դեմ պայքարի ուղղությամբ։
Գործակալության տվյալներով` դեռ չեն ներկայացվում համաձայնագրի մանրամասները, ըստ որի` Էյֆելյան աշտարակի անձնակազմը համաձայնվել է վերսկսել աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։