Մշակույթ 

Ալլա Պուգաչովան համերգ տա Թբիլիսիում

Հայտնի ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան հոկտեմբերի վերջին, ամենայն հավանականությամբ, համերգ կտա Թբիլիսում։ 1998թ.–ից ի վեր սա երգչուհու առաջին համերգը կլինի, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Վրաստանի Մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օկիտաշվիլին։



Պուգաչովան առաջին անգամ Թբիլիսիում ելույթ է ունեցել 1979 թվականին, վերջին անգամ` 1998 թվականին։



«Բանակցություններ են ընթանում Բորիս Կրասնովի հետ։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, ապա մենք անչափ ուրախ կլինենք։ Ենթադրվում է, որ ելույթը կկայանա հոկտեմբերի վերջին»,– կիրակի հայտարարել է Օկիտաշվիլին։

Նույն շարքից