«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը չեղարկել է երկու երկրների՝ Մոնտենեգրոյի և Մակեդոնիայի ձայները, գրում է gazeta.ru-ն:
Շոուի կազմակերպիչների համաձայն՝ պատճառը հաշվարկի կանոնների խախտումն է: Երկու երկրները ներկայացրել են միայն երկրի բնակիչների քվեարկության արդյունքները, մինչդեռ դրանց հարաբերակցությունն այդ երկրների ժյուրիի ձայների նկատմամբ պետք է կազմեր 1/1:
Սակայն վերահաշվարկը չի ազդի շվեդ Մոնս Զելմերլյովի հաղթանակի վրա: