«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը ռեկորդ է սահմանել Twitter–ում: Միկրոբլոգի օգտատերերը շուրջ 6 միլիոն «թվիթ» են արել, ինչը մեկ միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Twitter–ի ռուսաստանյան ծառայությունը։
«Twitter–ի օգտատերերը 6 մլն գրառում են կատարել «Եվրատեսիլ 2015»–ի եզրափակիչ փուլի ժամանակ (#Eurovision, @Eurovision), ինչը մեկ միլիոնով շատ է, քան նախորդ տարի»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Եզրափակիչ փուլի հեռարձակման ժամանակ գրառումների մեծ մասը նվիրված են եղել Շվեդիային, Իտալիային և Ռուսաստանին։
Twitter–ում առավելագույն ակտիվություն է գրանցվել Նինա Սուբլատիի (Վրաստան), Էդուրնեի (Իսպանիա) և Գայ Սեբաստիանի (Ավստրալիա) ելույթների ժամանակ։