Մեծ Բրիտանիայում կբացվի դինոզավրերի պատմությանը նվիրված թանգարան, հայտնում է Daily Mail-ը։
Jurassica թանգարանը կկառուցվի Դորսեթում՝ մասամբ գետնի տակ, Փորթլենդ կղզու լքված քարհանքում։
Թանգարանը ծրագրվում է բացել 2021 թվականին։ Այն այցելուներին ցույց կտա, թե ինչ տեսք է ունեցել այդ վայրը 150 մլն տարի առաջ։
Նախնական հաշվարկներով՝ թանգարանը տարեկան կունենա 600 հազար այցելու։