Մշակույթ 

«Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնին Հայաստանից կմասնակցի պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը

Ս. թ. մայիսի 31-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ /փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա/: 

 

 

«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Վիետնամից, Սերբիայից և այլ երկրներից: Մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով: 

 

 

Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը /դաշնամուր/: Պատանի դաշնակահարը սովորում է պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում:
Արմեն Պուչինյանը 2013 թվականից հանդիսանում է «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ: 

 

 

Երիտասարդ դաշնակահարը կկատարի Վ. Ա. Մոցարտի «Դաշնամուրի կոնցերտ», Լյա մաժոր, K 414, 1-ին մասը: 
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:


Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջը:

Նույն շարքից