34-ամյա դերասանուհի Ջեսիկա Ալբան Shape ամսագրի հունիսյան համարի համար նկարահանվել է նոր ֆոտոշարքում:
Ալբան խոստովանել է, որ չի սիրում իրեն տանջել մարմնամարզություններով.
«Ինձ դուր է գալիս ուժային յոգան` թեթև ձգման կիրառմամբ: Բացի այդ, ցանկացած մարմնամարզության դեպքում ինձ համար գլխավոր է լավ երաժշտությունը` 2 Chainz, Ռիհաննա, Ջես Զի, Բեյոնսե»: