Մշակույթ 

Սֆինքսի առեղծվածը

Սֆինքսի մասին շատ է խոսվել և գրվել, բայց այն մինչ օրս շարունակում է մեզ համար առեղծված մնալ: Մենք բոլորս էլ ցանկանում ենք իմանալ, թե երբ և ում կողմից է այն կառուցվել և ինչի մասին է լռում:



Տարիների ընթացքում կուտակված ինֆորմացիայի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Սֆինքսը կառուցվել է մ.թ.ա. ХХIX դարի սկզբին կամ XXIX և XXVIII դարերի միջև ընկած ժամանակահատվածում՝ մեծագույն ճարտարապետ Իմխոտեպի կառավարման ժամանակահատվածում:



Սֆինքսը իրեն դիտողներին անընդհատ մատնացույց է անում, որ հենց ինքն է այն խոշորագույն ճարտարապետը, որը կառուցել է Գիզայի բուրգերի ամբողջ համալիրը և հենց իր մեջ է ամփոփված բոլոր բուրգերի գաղտնազերծման բանալին: Սֆինքսը իր մեջ ներառելով մարդու, առյուծի և աղեղնավորի կերպարները կարծես հուշում է, որ ինքը կառուցվել է աղեղնավորի ժամանակաշրջանում, երբ աղեղնավոր Ապիսը զոհաբերվում էր Արևի աստծուն, այսինքն այն ժամանակ, երբ գարնանային գիշերահավասարի կետը հայտնվում է աղեղնավորի համաստեղության մեջ:



Սֆինքսն իր առաջ կանգնած մարդուն անընդհատ ասում է, որ իր մեջ է թաքնված մարդ աստծո գաղտնիքը: Կատարելագործվելու համար պետք է իր մարդն իր մեջ համատեղի դրական բոլոր էներգիաները:

Սֆինքսը կարծես ներդաշնակության, հավերժ երիտասարդության, գեղեցկության և համբերության մարմնացումն է, որը տանում է դեպի անմահություն:

Նույն շարքից