AdMe.ru կայքը ներկայացնում է ճապոնացի ֆերմերների աշխատանքի արդյունքները։ Նրանք դաշտում ցանում են բրնձի տարբեր տեսակներ, որոնք աճելով՝ վերածվում են «կենդանի» կտավների:
Աղբյուրը մանրամասնում է, որ ողջ Ճապոնիայով մեկ լայն տարածում գտած արվեստի այս ձևը ստացել է տամբո անվանումը: Հայտնի է, որ բրնձի աճեցման այս մեթոդն առաջին անգամ կիրառվել է 1990-ական թվականներին: