Vogue Brasil-ի հունիսյան համարի շապիկին Քիմ Քարդաշյանը ներկայացել է 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի կերպարով, հայտնում է 7days.ru-ն:
Լուսանկարներում Քիմը սև կարճ տոպով է և կիպ կիսաշրջազգեստով՝ իր իսկ հավաքածուից C&A-ի ապրանքանիշի խանութների համար:
Նշվում է, որ ամսագրի համար 34-ամյա Քիմը կեցվածք է ընդունել ոչ թե կեղծամով, այլ իր ներկած մազերով: