Մշակույթ 

Մեջբերումներ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գրքից

 Մարդ նախահայրեր ունի ոչ միայն տոհմում, այլև գրականության մեջ, որոնք իրենց խառնվածքով և էությամբ, թերևս, ավելի հարազատ են, իսկ ազդեցությամբ ավելի մեծ են:


Գեղեցկությունը հանճարի ձևերից մեկն է, նույնիսկ ավելի բարձր քան հանճարը, որովհետև բացատրման կարիք չունի:


Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն` ինչը հենց իրենց է անհրաժեշտ:


Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար: Դա հեշտ է…


Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա:


Շատ գեղեցիկ կանանց ամուսիններին ես դասում եմ հանցագործների շարքին:


Մենք տանել չենք կարողանում այն մարդկանց, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ-որ մենք ինքներս: 


Կյանքը ջղերի, ջիլերի և աստիճանաբար հասունացող բջիջների գոյ է, որտեղ թաքնվում է միտքն ինքը, և կրքեր ու երազներ են ծնվում: 


Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել ամենքի նկատմամբ:


Սեփական կյանքի հանդիսատես դառնալ` կնշանակի պաշտպանել քեզ երկրային տանջանքներից…


Հենց այն, ինչին դու անմնացորդ հավատում ես` իրականում գոյություն չունի:


Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է:


Կինը երկրորդ անգամ ամուսնանում է միայն այն դեպքում, եթե ատել է առաջին ամուսնուն: Իսկ տղամարդը այն դեպքում, երբ պաշտել է առաջին կնոջը:


Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ վտանգի են ենթարկվում իրենց երջանկությունը:


Նա սքանչելի է, ինչպես ինքը` Սերը:


Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն …


Ամենաանշան բանն անգամ դառնում է զմայլելի, երբ թաքցնում են:


Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում:


Բավական է, որ մարդ խելք ունենա կամ ինքնատիպ լինի, և ահա չար լեզուները կսկսեն չարախոսել...

Ոչ մի քաղաքակիրթ մարդ չի զղջում երբևէ, որ տրվել է հաճույքին, իսկ անքաղաքակիրթը չգիտե, թե ինչ է հաճույքը...

Նույն շարքից