Մշակույթ 

Այվազովսկու գողացված նկարը պահանջել են հանել աճուրդից

Ինտերպոլի ռուսական բյուրոն դիմում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններ  Հովհաննես Այվազովսկու գողացված նկարը աճուրդից հանելու մասին: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:


Խոսքը Միացյալ Թագավորության ամենախոշոր աճուրդատներից մեկի աճուրդից 1870 թվականի «Երեկոն Կահիրեում» նկարը հանելու մասին է: Այն գողացվել է 1997 թվականին Մոսկվայի բնակարաններից մեկում գտնվող մասնավոր հավաքածուից:


 

Գողության ժամանակահատվածում նկարի արժեքը սև շուկայում գնահատվել է մոտ 120 հազար դոլար:

Նույն շարքից