Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սեւան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» եւ Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ու բարերարությամբ եւ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:
Սեւանի «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով եւ դարձյալ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: