Մշակույթ 

ՌԴ ՆԳՆ-ն պահանջում է հանել Հովհաննես Այվազովսկու կտավը Sotheby's աճուրդի տան վաճառքից

ՌԴ ՆԳՆ-ն պահանջում է հանել Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը լոնդոնյան  Sotheby's աճուրդի տան վաճառքից: Նախարարությունն Ինտերպոլի միջոցով հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստիին։ 

 

Ներկա պահին ռուսական կողմը սպասում է բրիտանացիների պատասխանին: 

 

1870 թվականին ստեղծված կտավը հունիսի 2-ին վաճառքի է հանվելու Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը: Sotheby's-ի ներկայացուցիչները պնդում են, որ կտավը չկա արվեստի գողացված նմուշների ցանկում, որն ավելի վաղ տարածել էր ՌԴ մշակույթի նախարարությունը:

Նույն շարքից