Սկանդալային գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպը կունենա նոր շարունակություն։ Վեպի նոր հատորը վաճառքում կհայտնվի հունիսի 18-ին։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն։

Գիրքը կոչվել է «Գրեյ. Մոխրագույնի 50 երանգները Քրիստիանի աչքերով»։ Այս անգամ պատմությունը կներկայացնի գրքի գլխավոր հերոս Քրիստիան Գրեյի ներկայացմամբ։
Հեղինակը նշել է, որ քանզի Գրեյը բարդ և հետաքրքիր կերպար է, երկրպագուներին դուր կգա իրադարձությունները նրա անունից ներկայացնելը։

Ըստ էության՝ 4-րդ վեպը չի կարելի անվանել բեսթսելերների շարքի շարունակություն, քանի որ այն կրկնում է «Մոխրագույնի 50 երանգները» վեպի սյուժեն, պարզապես՝ այլ դիտանկյունից։ Իսկ եռապատման 2-րդ և 3-րդ մասերը կէկրանավորվեն մոտ ապագայում։


