Մշակույթ 

Յակուտսկում կբացվի Հայկական մշակութային կենտրոն

Հունիսի 2-ին Յակուտսկում կսկսի գործել Հայկական մշակութային կենտրոնը:



Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Յակուտսկ կժամանի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունն Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:



«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը կրթությունն է լինելու: Այստեղ կուսուցանեն հայոց լեզու, ռուսերեն, յակուտերեն»,-ասել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Նավոյանը:



Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Երկրամաս» թերթի վրա հղումով:



Բացման օրը Կենտրոնի դահլիճում տեղի կունենա մեծ համերգ հայկական, յակուտական և ռուսական մշակույթը ներկայացնող կոլեկտիվների մասնակցությամբ:



Կենտրոնը բացվել է նորակառույց Սբ Կարապետ հայկական եկեղեցու հարևանությամբ: Այն համարվում է ՀԱԵ ամենահյուսիսային եկեղեցին:

Նույն շարքից