Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը կունենա իր օրհներգը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով` մրցույթին ներկայացված ստեղծագործությունների շուրջ լուրջ քննարկումներ են ընթացել։
Նրա խոսքով` նախորդ փուլում առանձնացվել էին 4 հեղինակների գործեր, որոնք և ներկայացվել են հանրային քննարկման:
Փակ քվեարկության արդյունքում լավագույն է ճանաչվել Գառնիկ Ավանեսյանի խոսքերով և Սիմոն Սարգսյանի երաժշտությամբ գրված տարբերակը: