Նախօրեին Նյու Յորքում տեղի է ունեցել «CFDA Fashion Awards»-ը, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավաագույն ամերիկացի դիզայներները: մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, ովքեր նաև մրցանակներ են հանձնել հաղթողներին:
Քանյեն որպես «Նորաձևության կուռք» անվանակարգի հաղթող, մրցանակը հանձնել է Ֆարել Ուիլյամսին:
Միջոցառման ժամանակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր սկանդալային զգեստը բռնկվել է, իսկ նրան փրկել են ոչ ավելի, ոչ պակաս՝ հանրահայտ երգիչ ու պրոդյուսեր Ֆարել Ուիլիամսը ու նրա կինը, գրում է Associated Press
Քիմը պատմել է, որ շորն սկսել է այրվել, ինքը ձայն է տվել Ֆարելին ու Հելենին, և նրանք փրկել են իր կյանքը. նրանք, աստղի պատմելով, թռել են իր կողմը և շորը հանել իր հագից: