Մշակույթ 

Անզուգական Սոֆի Լորենը` գեղեցկության մասին

Անցած դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը` Սոֆի Լորենը, հայտնի է նաև գեղեցկության մասին իր աֆորիզմներով: Ահա դրանցից մի քանիսը`


Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ: Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում:


Իդեալական գեղեցկությունը պատրանք է:


Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն:


Տղամարդիկ խելացի կանանց առանձնացնում են, գեղեցիկներին ամբոխի մեջ հայացքով ուղեկցում են եւ միայն հմայիչ կանանց են միշտ հիշում:


Հագուստի ոճն անհատականության բացահայտման ամենապարզ միջոցն է:


Աչքերը, որոնք արցունքներ չեն տեսել, գեղեցիկ լինել չեն կարող:


Երբ կինը նստում է հայելու դիմաց, նրան հնարավորություն է տրվում իրեն նկարչուհի զգալ և շփվել արվեստի աշխարհի հետ:

 

Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, և աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ:


Այն կինը, որը հաստատապես վստահ է իր գեղեցկության մեջ, ի վերջո կկարողանա դա համոզել մյուսներին:


Բնավորությունը գեղեցկության կարեւորագույն բաղադրիչներից է:


Թարմ այտերը, լավ պուդրայած քիթը եւ ընդգծված աչքերը համայիչ լինելու արվեստում ամենագլխավորները չեն: Գեղեցկությունը կախված է այլ բաներից` բարությունից, խելքից եւ, իհարկե, երեւակայությունից, առանց որի տպավորիչ կին չես դառնա:

Նույն շարքից