Մշակույթ 

1500 աշակերտ այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

analitik.am

Երևանի հիմնական դպրոցների 7-8-րդ դասարանցի 1500 աշակերտներ այցելել են Երևան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ թանգարանային էքսկուրսիաներ կազմակերպելու՝ Հյաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը։

 

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Դպրոցականները Երևան քաղաքի պատմության թանգարան այցելել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի ուղեկցությամբ։



Էքսկուրսավարներն աշակերտներին ներկայացրել են Երևանի պատմության թանգարանը՝ ըստ դարաշրջանները ներկայացնող հարկաբաժինների, ծանոթացրել Երևանի հազարամյակների պատմության դրվագներին, ապա՝ ցուցադրել Երևանի 17-19-րդ դդ. մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ գիդ-անիմացիան։ 

Նույն շարքից