Մշակույթ 

ԼՂՀ-ը ներառվել է The Guardian–ի` հանգստի համար նախատեսված լավագույն երկրների ցանկում

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառվել է The Guardian–ի` ամառային արկածային հանգստի համար նախատեսված լավագույն երկրների ցանկում։



Ինչպես գրում է աղբյուրը, սահմանամերձ գոտու լարված իրավիճակը կարող է որոշակի վտանգ ներկայացնել, սակայն հենց այդ պատճառով ճամփորդությունը դեպի Ղարաբաղ թույլ նյարդեր ունեցողների համար չէ։



Այնուամենայնիվ, տարածաշրջանը զբոսաշրջիկներին է առաջարկում բացառիկ գեղեցկության մեծ թվով տեսարժան վայրեր` լեռներում գտնվող եկեղեցիներ, հնագիտական հուշարձաններ, հին քարանձավային բնակավայրեր։



The Guardian–ի ցանկում ներառվել են նաև Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի պետությունը, Բիրման, Իսպանիան, Իրաքի Քրդստանը Ազորյան կղզիները, Պիրենեյան թերակղզին, Մեծ Բրիտանիան, Մոզամբիկը, Նամիբիան, Ֆիջին, Նիկարագուան:

Նույն շարքից