Ամերիկյան ԶԼՄ-երը հայտնում են, որ Քիմ Քարդաշյանի կին դարձած խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները, դարձել է MAC կոսմետիկ բրենդի դեմքը: Վերջինս նաև կստանա ESPY-ի հատուկ մրցանակը, որն շնորհվում է «արիության համար»:
Հաղորդվում է, որ հայտնի կոսմետիկ բրենդի ղեկավարությունը արդեն մի քանի անգամ հանդիպել է Ջենների հետ:
«Նրանք քննարկում են հարցի կողմն ու դեմը: Կան մարդիկ, որոնք հիացած են այդ մտահղացմամբ, մյուսները կասկածում են»,- հայտնել է աղբյուրը ընկերությունում ընթացող քննարկումների մասին: