Ռազմական 

Զախարչենկոն հրամայել է ծանր ռազմատեխնիկան վերադարձնել ռազմաճակատ

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Դոնբասի աշխարհազորայինները ստիպված են պատասխանել ուկրաինական ուժայինների հրետակոծություններին ու կասեցնել նրանց հարձակումները:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ Կիեւի իշխանություննեփրը չեն իրականացրել մինսկյան համաձայնագրերի պարտավորությունները, ետ չեն քաշել ծանր զինատեխնիկան ու պարբերաբար հրետակոծում են Դոնբասի բնակավայրերը:

 

Զախարչենկոյի կարծիքով միանգամայն բնական է, որ աշխարհազորայինները ինքնապաշտպանական նկատառումներով նույնպես ռազմաճակատ տեղափոխեն հրետանային համակարգեր՝ հակառակորդի պրովակացիաները զսպելու ու առաջխախացումը կանխելու համար:

 

Ինչ վերաբերվում է խաղաղապահների տեղաբաշխմանը, ապա Զախարչենկոն շեշտել է, որ աշխարհազորայինները կարող են ինքնուրույն լուծել տարածաշրջանային խնդիրներն ու պաշտպանել իրենց ինքնիշխանությունը

Նույն շարքից