Գրոհայինների խումբը կիրակի օրը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ շրջանի խաղաղ բնակիչների վրա, սպանվել է 30 մարդ, հաղորդում է ria.ru-ն:
«Ջիսր Աշ-Շուգուր քաղաքում ահաբեկիչները բարբարոսական կոտորած են իրականացրել, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 30 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ»,-հաղորդել է Sana լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերը ռազմական ջոկատներ են տեղակայել շրջանում և ամրապնդել են պահակակետերը, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչության շրջանում զոհերից:
Շաբաթ օրը երկրի զինված ուժերը հարձակվել են Իդլիբ շրջանում Ջիսր Աշ-Շուգուր քաղաքի մոտ և հարևան Համա շրջանում ահաբեկիչների կողմից հափշտակված մի քանի ռազմական անցակետերի վրա: