Ռազմական 

Անհայտ անձը անօրինական կերպով փորձել է Իրանի կողմից հատել Արաքս գետը

analitik.am

ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ–ի սահմանապահ վարչության աշխատակիցները նախորդ հանգստյան օրերին հայ–իրանական սահմանի մոտ արտասովոր իրավախախտի են ձերբակալել, հայտնում է ՀՀ–ում վարչության մամուլի ծառայությունը։



Ապրիլի 25–ին առավոտյան ժամը 10–ի սահմաններում տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ անհայտ անձը Իրանի Իսլամական Հանրապետության կողմից փորձում է անօրինական կերպով հատել Արաքս գետը։



Մի քանի րոպեից սահմանապահների արագ արձագանքման խումբը հայտնաբերել և ձերբակալել է իրավախախտին։



Հարցաքննության ընթացքում ձերբակալվածը նշել է, որ ԻԻՀ–ի քաղաքացի է, 1992թ.–ին ծնված զինծառայող։



Նա նշել է, որ ապօրինի կերպով հատել է պետական սահմանը ծառայակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնք առաջացել են կրոնական հողի վրա։ Ձերբակալվածը նշել է, որ ինքը քրիստոնյա է։



Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար նրան փոխանցել են ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ–ի աշխատակիցներին։



Իրավախախտի մասին տեղեկացրած բնակիչը պետական սահմանի պահպանության գործում օգնություն ցուցաբերելու համար կխրախուսվի ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության կողմից։

Նույն շարքից