Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Դոնբասի հարավային ռազմաճակատում իրավիճակը գնալով սրվում է:
Այդ մասին հաղորդում են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ ուկրաինական ուժայինները Լեբեդինսկի ու Սոլինո բնակավայրից վերսկսել են Շիրոկինոյի հրետակոծությունը:
Հրետակոծությունն իրականացվում է ծանր զինատեխնիկայի ու հրետանային համակարգերի միջոցով:
Միաժամանակ բնակավայրի մատույցներում ծավալվում են թեժ մարտեր, որոնցում ընդգրկվում են տանկեր ու զրահամեքենաներ:
Երկնքում սավառնում են անօդաչու սարքեր, հետախուզության տվյալներով ռազմական գործողությունների շրջան է տեղաշարժվում ռազմամթերքի ու զինատեխնիկայի խոշոր քանակություն: