Ռազմական 

Իսրայելական օդուժը ռմբակոծել է սիրիական հակաօդային պաշտպանության հենակետերը

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի հակաօդային պաշտպանության 93-րդ բրիգադի դիրքերը, որից հետո հարվածներ են հասցվել նաեւ 155-րդ բրիգադի հենակետերի ուղղությամբ:

 

Վերոհիշյալ բրիգադն անմիջականորեն ենթարկվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու ունի ռազմաստրատեգիական նշանակություն:

 

Այստեղ են կենտրոնացված սիրիական հակաօդային պաշտպանության հեռահար բալիստիկ հրթիռների մեծ մասը:

Նախկինում Սիրիան զգուշացրել էր, որ հնարավորության դեպքում կարող է հրթիռակոծել Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ռազմական հանգույցները:

 

Սիրիական ընդդիմության դաշտային գեներալ Աբու Մուհամեդ ալ-Բիթարը սաուդյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտնել է, որ երկու օր տեւած ավիահարվածների ընթացքում իսրայելական օդուժին հաջողվել է ոչնչացնել սիրիական հակաօդային պաշտպանության պահեստներն ու ռազմական հանգույցները, վնասազերծել հրթիռների զգալի մասը, լիկվիդացնել տասնյակ զինվորների ու սպաների:

 

Պաշտոնական Թել-Ավիվն ու Դամասկոսը դեռեւս զերծ են մնում պաշտոնական հաղորդագրություններից:

Տեղեկությունների համաձայն ռմբակոծության թիրախ է դարձել Դամասկոս-Հոմս ավտոճանապարհին տեղակայված 155-րդ հատուկ գումարտակը, ավիահարվածներից հետո սիրիական զինուժը նոր զորամիավորումներ է կենտրոնացրել նշված տարածքում:

 

 

 

 

Նույն շարքից