Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ուկրաինական նեոնացիստական «Ազատություն» կուսակցությունը, որը գլխավորում է Օլեգ Տյագնիբոկը, կազմավորել է «Ազատության լեգեոն» ռազմական գումարտակը:
Ուկրաինական արմատականների խոսքերով գումարտակի հիմնական նպատակն է պայքար ծավալել Ռուսաստանի դեմ ու ազատագրել երկիրը:
Նրանց պնդմամբ Դոնբասում հաստատված հրադադարը ուղակի շղարշ է, ուստի իրենց գերագույն նպատակն է շարունակել ռազմական գործողություններն ու երկիրը մաքրել ռուս ագրեսորներից:
Գումարտակում ընդգրկված են մի շարք պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հարկ եղած դեպքում մեկնել ռազմաճակատ:
Նշվում է, որ կազմակերպությունը Դոնբասի ռազմական գործողությունների ընթացքում տվել է 14 զոհ: