Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրացումները, որոնցով առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել որոշ կատեգորիայի խուսափողների։
Սփյուռքի նախարարության տվյալներով, 2014 թվականի ընթացքում օրինական հնարավորությամբ որոշակի գումար վճարելու և ծառայությունից խուսափելու համար իր վրայից քրեական պատասխանատվությունը հանելու հնարավորությունից օգտվել է 954 մարդ, իսկ 2015 թվականի առաջին եռամսյակում` 61 մարդ։
Օրենքի գործողությունն արդեն երեք անգամ երկարացվել է, ինչը թույլ է տալիս ամեն տարի մինչև 27 տարեկան մոտ 900 երիտասարդների այդպիսով կատարել հայրենիքի նկատմամբ պարտքը, ինչի հաշվին հատուկ պետական հաշվի մուտքերը կազմել են 800 մլն դրամ։
Օրենքի գործողությանը չենթարկված ոչ բոլոր երիտասարդներն են «դիտավորությամբ խուսափածներ», քանի որ նրանցից շատերը երկրից բացակայում են տարբեր պատճառներով, այդ թվում` նրանք, ովքեր դեռ մանուկ ժամանակ ծնողների հետ լքել են հայրենիքը կամ երկար տարիներ գտնվել են արտասահմանում։
Օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, սկսած զորակոչին չներկայանալու պահից և մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով մինչև զինվորական պարտադիր ծառայությունից ազատվելը կամ տարկետում ստանալը տուգանք են վճարում յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար։
Տուգանքի առավելագույն չափը կազմում է 1.8 միլիոն դրամ (մոտ 3.76 հազար դոլար)։