Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պատգամավորներն առաջարկել էին փոփոխություններ կատարել ժամկետի վերաբերյալ:
Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր 2013 թ-ի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թ-ի դեկտեմբերի 31-ով և մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից՝ տույժ ու տուգանքները վճարելու պայմանով:
Երկրորդ ընթերցմամբ արդեն ժամկետում փոփոխություն է կատարվել, և 2013-ի դեկտեմբերի 31 բառերն առաջարկվում է փոփոխել 2015 թ-ի մայիսի 1 բառերով: