Ռազմական 

Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կիրականացնեն Նախիջեւանում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ, կորպուսի գեներալ Իհսան Ույարի գլխավորած պատվիրակությանը:


Վերջինս Բաքու է ժամանել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում:


Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցերը, մայիսին Բաքվում ու Նախիջևանում անցկացվելիք ցամաքային զորքերի համատեղ վարժանքների և սեպտեմբերին կայանալիք ռազմաօդային ուժերի նախապատրաստությունը: Բանակցություններին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը:

Նույն շարքից