Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում կիրառում է «լռության ռեժիմը» զորքերի վերախմբավորման և հնարավոր հարձակման համար:
Ինչպես գրում է BBC-ն` գեներալի խոսքով` Պենտագոնը հանկարծակիի է բերել ռուսական զորքերին՝ Ուկրաինայում վերջին տեղափոխությունների ժամանակ:
Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի առաջ` գեներալ Բրիդլավն ասել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պետք է ավելի մեծ հնարավորություն ունենան` հետևելու տարածաշրջանում Ռուսաստանի գործողություններին: Վերջինս հավելել է, որ իրավիճակը Ուկրաինայում շարունակում է նուրբ ու անկայուն մնալ: