Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են մարտի 22-ին շփման գիծը հատած հայ զինվորին: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Այցելությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ին: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացրել են գերուն իր ընտանիքի մասին և տեղեկություն են ձեռք բերել նրանից՝ ընտանիքին հայտնելու համար:
ԱՊԱ-ն նշում է, որ մարտի 22-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայող, 1991 թվականին ծնված Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հանձնվել է ադրբեջանական կողմին: