Ռազմական 

Դոնեցկում ուկրաինական ուժայինները շուրջ 54 անգամ խախտել են հրադադարը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները գրանցել են հրադադրի խախտման շուրջ 54 դեպք:

 

Այդ մասին հաղորդել են ԴԺՀ հրամանատարական շտաբից, նշելով, որ ուկրաինական ուժայինների հրետակոծության հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող, իսկ մեկ այլ աշխարհազորային գտնվում է կրտիկական վիճակում:

 

Ուկրաինական ուժայինները գնդակոծություններն իրականացրել են զրահամեքենաների, ականանետների ու ծանր տրամաչափի զինատեսակներից:

Հիմնականում հրետակոծվել են Գորլովկա, Սպարտակ, Լուկովո բնակավայրերն ու Դոնեցկի օդանավակայանը:

 

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմը, խախտելով մինսկյան համաձայնագրերը, վերջին շրջանում սկսել է ինտեսիվ կերպով հրետակոծել աշխարհազորայինների դիրքերն ու ռազմատեխնիկա տեղափոխել շփման գոտի:

 

 

Նույն շարքից