Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները գրանցել են հրադադրի խախտման շուրջ 30 դեպք:
Այդ մասին հաղորդել են ԴԺՀ հրամանատարական շտաբից:
Ուկրաինական ուժայինները գնդակոծություններն իրականացրել են զրահամեքենաների, ականանետների ու ծանր տրամաչափի զինատեսակներից:
Հիմնականում հրետակոծվել են Գորլովկա, Սպարտակ, Լուկովո բնակավայրերն ու Դոնեցկի օդանավակայանը:
Հզոր հրետակոծության է ենթարկվել նաեւ Շիրոկինո բնակավայրը, որտեղ ծավալվել են մարտեր:
Իրենց հերթին ուկրաինական ուժայինները հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրում են աշխարհազորայիններին:
Նրանց տվյալներով, աշխարհազորայինները հրետակոծել են Պեսկի, Ավդեեւկա, Օպիտնոյե ու Շիրոկինո բնակավայրերում տեղակայված ուկրաինական զինվորականների հենակետերը:
ԴԺՀ պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրին հերքել է այդ տեղեկատվությունը՝ ուկրաինական կողմին մեղադրելով պրովակացիաների հրահրման մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական կողմը, խախտելով մինսկյան համաձայնագրերը, վերջին շրջանում սկսել է ինտեսիվ կերպով հրետակոծել աշխարհազորայինների դիրքերն ու ռազմատեխնիկա տեղափոխել շփման գոտի: