Ռազմական 

Աֆղանստանում լիկվիդացվել են մոտ 60 թալիբներ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Աֆղանստանի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է վնասազերծել Թալիբան շարժման մոտ 60 ահաբեկիչների:

 

Այդ մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշելով, որ հատուկ գործողություններն իրականացվել են երկրի մի շարք նահանգներում, ինչի հետեւանքով 57 թալիբներ լիկվիդացվել են, իսկ 35-ը՝ վիրավորվել:

 

Զինվորակաների կորուստների մասին տեղեկություններ չեն հայտնվել:

 

Իրավապահները առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ինչպես նաեւ վնասազերծել 7 պայթուցիկ սարք:

Վերջին շրջանում Աֆղանստանի զինված ուժերը ընդլայնել են պայքարը ծայրահեղականների դեմ:

Բախումների ընթացքում հաճախ զոհվում ու վիրավորվում են նաեւ խաղաղ բնակիչներ:

 

 

 վվ

Նույն շարքից