Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նիգերիայի զինված ուժերի հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է ազատագրել գերության մեջ պահվող շուրջ 200 կանանց ու երեխաների:
Ռազմական գործողությունները իրականացվել է Նիգերիայում գործող Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք զբաղվում են մարդկանց առեւանգմամբ ու վաճառքով, ինչպես նաեւ ցանկանում տապալել կենտրոնական իշխանությունը:
Հատուկ գործողությունների արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել արմատականների 3 ռազմական ճամբար ու ազատագրել գերիներին:
Ավելի վաղ ահաբեկիչները գերել էին շուրջ 160 դպրոցականների, որոնց մի մասի ճակատագիրը մինչ այժմ հայտնի չէ:
Գրոհայինները հավատարմության երդում են տվել ԻՊ խմբավորմանն ու շարունակում են ահաբեկչություններ իրականացնել երկրի տարբեր շրջաններում: