ԱՄՆ-ն մայիսի 2-ին ծանր ռազմական տեխնիկա է ուղարկել Վրաստան: Ըստ News Georgia-ի փոխանցման` խոսքը «Բրդելի» 14 զինվորական մեքենայի մասին է, լոգիստիկան ապահովող մեքենաների և զորավարժությունների համար նախատեսված տեխնիկայի:
Ըստ աղբյուրի` այս զինտեխնիկան օգտագործվելու է առաջիկայում՝ վրաց - ամերիկյան Noble Partner համատեղ զորավարժությունների շրջանակում: Նման զորավարժություններ առաջին անգամ են անցկացվում:
Զորավարժությունների մեկնարկը նախատեսված է մայիսի 11-ին՝ Վազիանիում` Թբիլիսիի մերձակայքում:Դրանց կմասնակցեն 600 ամերիկացի և վրաց զինվորականներ ու իրավապահներ:
Վրաստանի ՊՆ-ում ասել են, որ այս զորավարժությունների նպատակը վրացական զորքերի պատրաստվածության բարձրացումն է` հետագայում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հեռանկարով: