Ռազմական 

Իրաքում լիկվիդացվել է ազգությամբ չեչեն ԻՊ խմբավորման հրամանատարը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի հյուսիսում գտնվող Սալահ Էդ-Դին պրովինցիայում կառավարական ուժերի հատուկ ռազմական գորժողությունների արդյունքում հաջողվել է լիկվիդացնել ԻՊ դաշտային հրամանատար, ազգությամբ չեչեն Իբրահիմ աշ-Շիշանուն:

 

Շիշանու հրամանատարությամբ ԻՊ գրոհայինները ավելի վաղ գրավել էին Բայջի քաղաքում գտնվող խոշոր նավթաարդյունաբերական գործարանը, որը գտնվում է Բաղդադից 180 կմ հյուսիս:

 

Իրաքի զինվորականներին հաջողվել է առգրավել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, գրավել զինապահեստն ու պայթուցիկ նյութերի պատրաստման արհեստանոցը:

 

Բաղդադից 48 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Քարմա քաղաքում կառավարական ուժերը վնասազերծել են 37 իսլամականների ու շարքից հանել ինքնաշեն 175 պայթուցիկ սարք:

 

 

Նույն շարքից