Ռազմական 

ՄԱԿ-ի տվյալներով Եմենում ռազմական հակամարտության ընթացքում զոհվել է 650 խաղաղ բնակիչ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ավելի քան 65 մարդ սպանվել ու 1364-ը վիրավորվել է Եմենում մարտի 26-ց ծավալված ռազմական գործողությունների ընթացքում:

 

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքքների հատուկ խորհրդի ներկայացուցիչ Ռավին Շամդասանին, նշելով, որ մարտի 26-ից մինչեւ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 650 ու վիրավորվել 1364 խաղաղ բնայկիչ, տասնյակ հազարները լքել են երկիրը, հարյուր հազարավոր մարդիկ դարձել գաղթական:

 

Նրա խոսքերով, երկրում զգացվում է խմելու ջրի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն, առկա է համաճարակների՝ մալարիայի տարածման վտանգը:

 

Արաբական երկրների կոալիցիայի օդուժը շարունակում է Եմենի շիա ապստամբների դիրքերի ռմբակոծությունն, որոնք գրավել են երկրի զգալի մասն ու Սանա մայրաքաղաքը:

 

 

 

Նույն շարքից