Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության բնակավայրերը ենթարկվել են հուժկու հրետակոծության:
Այդ մասին հայտնել են ԴԺՀ հրամանատարական շտաբից, նշելով, որ ուկրաինական ուժայինները ռմբակոծել են Դոնեցկի օդանավակայանն ու Մաիուպոլի շրջանի Նովոազովսկ բնակավայրը:
Դոնեցկի օդանավակայանի ու Պեսկի բնակավայրերի շրջանում ծավալվել են մարտեր:
Օպերատիմ կենտրոնի տեղեկատվությամբ, հրետակոծության են ենթարկվել նաեւ Գորլովկան, Ձերժինսկը, Մայորսկը:
Ուկրաինական կողմը կիրառել է ծանր հրետանի, տանկեր ու ականանետներ:
Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին նախատեսվում է կոնտակտային խմբի հանդիպումը, որտեղ կքննարկվեն մինսկյան համաձայնությունների կատարման խնդիրները: