Ռազմական 

Հունաստանի ՊՆ. Առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է պայքարել միջազգային ահաբեկչության դեմ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ահաբեկչությունը շարունակում է մնալ միջազգային հանրությանը սպառնացող առաջնահերթ խնդիրն, ուստի անհրաժեշտ է դրա դեմ պայքար ծավալել ընդհանուր ուժերով:

Այդ մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ:

 

 

Նրա խոսքերով , ներկայումս Մերձավոր Արեւելքում ահաբեկիչներին հաջողվել է ստեղծել կենտրոնացված իշխանություն՝ ադմինիստրատիվ կառույցներով, ինչը մտահոգության տեղիք է տալիս:

 

Նախարարի կարծիքով ամերիկյան ու միջազգային կոալիցիայի ուժերը պարտավոր են համագործակցել Ռուսաստանի հետ, նշելով, որ Հունաստանը կշարունակի ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մոսկվայի հետ:

 

Նույն շարքից