Ռազմական 

ԴԺՀ 127 աշխարհազորայինները կասեցրել են 1,5 հզ ուկրաինական ուժայինների հարձակումը

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, հայտնի են դարձել վերջերս աշխարհազորայինների դիրքերին ուղղված ուկրաինական ուժայինների հարձակման մանրամասնները:

 

Ուկրաինական ուժայինները նախ պրովակացիա են իրականացրել Դոնեցկի ուղղությամբ՝ զենքի տարբեր տեսակներից ռմբակոծելով աշխարհազորայինների հենակետերը:

 

Նրանց նպատակն է եղել ստիպել աշխարհազորայիններին Շիրոկինոյից ուժեր տեղափոխել դեպի Դոնեցկ, ինչի դեպքում աշխարհազորայինների դիրքերը հարավում կդառանային առավել խոցելի:

 

Սակայն, աշխարհազորայինները կռահելով հակառակորդի մտահղացումը, ամրացել են Նովոազովսկի հենակետերում:

 

Ուկրաինական ուժայինների 1,5 հազարանոց խմբավորումը ծանր տրամաչափի հրետանու, ականանետների ու տանկերի հուժկու համազարկներից հետո, փորձել է Նովոազովսկում ու Շիրոկինոյում ճեղքել աշխարհազորայինների հենակետերը:

Նրանց համառ դիմադրություն են ցուցաբերել 127 աշխարհազորայիններ, որոնց հաջողվել է կասեցնել հակառակորդին՝ պատճառելով մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

 

Շիրոկինոյում վերջին շրջանում ուկրաինական կողմը կենտրոնացրել է մեծ քանակությամ զրահատեխնիկա ու զինվորական անձնակազմ ու պարբերաբար դիմում է պրովոկացիոն քայլերի:

 

Նույն շարքից